Ռուսաստանում երկու մետր երկարությամբ կոկորդիլոս Ֆեդյան տուժել է «Սովետական կրկես» խմբի միկրոավտուբուսով տեղափոխելիս. Նրա վրա ընկել է 120 կգ քաշ ունեցող հաշվապահը:
«Դուրս էինք գալիս Մուրմանսկից, միկրոավտոբուսի անիվը ընկավ փոսը եւ 120 կգ-անոց հաշվապահը ընվավ կոկորդիլոսի վրա, որը պառկած էր գետնին: Երկուսի համար էլ դա շոկ էր»,-«ՌԻԱ նովոստիին» հայտնել է «Ինտերկրկես» ընկերության գլխավոր ադմինիստրատոր Վասիլի Կոլոսը:
Նրա խոսքով՝ արտիստները տիպված էին վերադառնալ Մուրմանսկ, որտեղ Ֆեդյայի համար կենդանաբույժներ են հրավիրել: Նրանք երեք ժամ զննել են կոկորդիլոսին եւ պարզել, որ «օրգանները վնասված չեն, կարող է ելույթ ունենալ»:




























