Մայիսի 16-ին Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Խեյլունցզյան նահանգի բնակչույթանը ահ ու սարսափի մեջ գցած միջադեպ է տեղի ունեցել` երկնքից երեք ՉԹՕ-ներ են ընկել: Ականատեսների վկայությամբ, տարօրինակ գնդաձեւ օբյեկտները սրահունչ ձայնից հետո են տեսադաշտում հայտնվել:
Առաջին ապարատը տեղաբնակներից մեկի պարտեզն է ընկել` ի սարսափ տանտիրոջն ու հարեւաններին: Վթարի ենթարկված սարքը կրակի հետքերով անհավասար եզրեր ուներ եւ գրեթե 90 կգ էր կշռում:
Տեղացիներն արդեն սկսել են հեքիաթներ հորինել վթարի ենթարկված այլմոլորակայինների մասին, սակայն փորձագետների համոզմամբ, վայր ընկած օբյեկտները ոչ թե վերերկրային քաղաքակրթության գոյության ապացույց են հանդիսանում, այլ ընդամենը` արբանյակի կամ հրթիռակրի բեկորներ:
Նշենք, որ մայիսի 16-ին Բայկոնուրից «Պրոտոն-Մ» հրթիռակիրն էր բաց թողնվել: Թռիչքի 546-րդ վայրկյանին ապարատը, շարժիչներից մեկի խափանման պատճառով, դուրս էր եկել ուղեծրից եւ, ինչպես լրատվամիջոցներն են հաղորդում, Չինաստանի օդային սահմաններում այրվել:






























