Twitter-ը կարող է գերմանական SoundCloud երաժշտական ծառայությունը գնել: The Guardian-ի հաղորդմամբ, բեռլինյան ընկերության կենտրոնակայանում հրաժարվել են հիշյալ տեղեկատվության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել: Այդուհանդերձ, նույնիսկ գործարքի մոտավոր գինն է նշվում` 700 մլն ԱՄՆ դոլար: Սա կարող է Twitter-ի պատմության ամենախոշոր ձեռքբերումը դառնալ:

Ընկերությունը մինչ այժմ երաժշտական ծառայության մի քանի փորձարկում է արել: 2013թ. մի երաժշտական ծրագիր էր թողարկվել, որ, համաձայն սպասումների, պետք է «փոխեր այն, թե ինչպես են մարդիկ երաժշտություն փնտրում»: Սակայն 2014թ. մարտ ամսին ITunes երաժշտական սանդղակի 1486-րդ հորիզոնականում հայտնված ծառայությունը, նույնիսկ կես տարի չգոյատեւելով, փակվել էր: