Ադրբեջանական կողմը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության անդամ Ռենե Ռուքեին: Այս մասին հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ բյւորոյի եւ մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Բաքվում մայիսի 22-23-ին Ռենե Ռուքեն բանակցություններ է վարել Ադրբեջանում ԵԽ մշտական ներկայացուցչության հետ՝ վիզա ստանալու համար:

«Ցավոք, պատասխանը բացասական էր»,-ասել է նա, նշելով, որ այդ հարցը քննարկել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ:

Ավելի ուշ պարզվել է, որ Ռենե Ռուքեն որոշ ժամանակ առաջ Հայաստանից մուտք է գործել Լեռնային Ղարաբաղ: Նա այնտեղ հանդիպումներ է ունեցել ԼՂՀ իշխանությունների հետ, որի պատճառով Ադրբեջանը նրան «պերսոնաժ նոն գրատա» է հայտարարել: