Մաքսային միություն մտնելով Հայաստանը չի լուծում ԼՂ խնդիրը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, մամուլի ասուլիսում նշել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ այդ որոշումով Հայաստանը մեսիջ է ուղարկել ԵՎրոկա, որի համաձայն «Երեւանը հասկանում է միայն մտրակի քաղաքականությունը»:

Փորձագետը վստահ , որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ աշխարհաքաղաքական հակամարտության լարման ֆոնին, Եվրոպան, օգտագործելով ճնշման իր լծակները, կցուցադրի, որ Կրեմլը չի կանգնի իր դաշնակիցների թիկունքին:

«Արդեն հնչում են արեւմտյան ներկայացուցիչների հայտարարությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց դա դեռեւս նախազգուշացումներ են: Շուտով կհետեւի ավելի խիստ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ այդ հարցում»,-ասել է Պապյանը՝ հավելելով, որ «հույս դնել Մոսկվայի օգնության վրա դատարկ իլյուզիա է»:

Բացի այդ, քաղաքագետը նշել է, որ Բրյուսելը նաեւ տնտեսական ճնշում է բանեցնում Երեւանի նկատմամբ՝ հրաժարվելով վարկ ու ֆինանսական օգնություն հատկացնել: