Սերբիայի Սմեդերեւո քաղաքի արտակարգ իրավիճակների շտաբը Դանուբի ափերի մոտ գտնվող գյուղերում այսօր՝ մայիսի 20-ին, տարհանում է սկսել:
Առաջիկա օրերին սպասվում է, որ Դանուբի ջրերը կբարձրանան: Ջրհեղեղի պիտը սպասվում է մայիսի 23-ին:
Բելգրադի քաղաքապետ Սինիշ Մալին հայտնել է, որ մայիսի 20-ին ջրի մակարդակը արձանագրվել է 610 մմ, իսկ մայիսի 23-ին այն կհասնի 690 մմ-ի: Նա վստահեցրել է, որ 1,2 մետրանոց արհեստական ամբարտակը կպաշտպանի քաղաքը:
Այս պահի դրությամբ Սերբիայում ջրհեղեղից 14 մարդ է զոհվել: Երկրում արդեն 30 հազար մարդ է տարհանվել: Նախնական տվյալներով՝ ջրհեղեղի վնասը կազմում է երկրի ՀՆԱ-ի 0,64 տոկոսը:





























