«Լեգեոներների հիվանդություն» վտանգավոր հիվանդության վարակը ավտոմեքենաների ապակիների մաքրման համար նախատեսված հեղուկի մեջ անասելիորեն հեշտ է բազմանում: Նրանք բավականին երկար կենսագործունեություն են ապահովում` մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս: Եվ դա դեռ` սովորական ջրում: Իսկ մաքրող հեղուկի մեջ` ավելի երկար:
Հայտնի է, որ տվյալ պատոգենները կարող են օդափոխության համակարգով տարածվել, իսկ դրանց առավել խիտ կուտակումները լոգարանում կամ ընդհանրապես` բարձր խոնավություն ունեցող վայրերում են նկատվում: Եվ չնայած վարակի ներկայությունը դեռեւս հիվանդության բռնկում չի երաշխավորում, տարեց եւ թույլ իմմունային համակարգ ունեցող մարդիկ, այնուամենայնիվ, խիստ խոցելի են մնում հիշյալ պատոգենի նկատմամբ:




























