Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ մի օրինագիծ է ընդունել, որով երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստների հետ համագործակցած կազմակերպության անդամների` բենդերականների խորհրդանիշները նացիստական սիմվոլիկային են հավասարեցվում եւ արգելանքի տակ դրվում: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Սերգեյ Ժելեզնյակն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա առաջարկում է արգելանքի տակ դրված ատրիբուտիկան եւ սիմվոլիկան այն կազմակերպությունների խորհրդանիշներով համալրել, ովքեր համագործակցել կամ համագործակցում են ֆաշիստական կազմակերպությունների ու շարժումների, եւ կամ` այն միջազգային կամ արտասահմանյան կազմակերպությունների հետ, որոնք հերքում են Միջազգային ռազմական տրիբունալի (Նյուրնբերգի տրիբունալի) դատավճիռը, եւ կամ ազգային, ռազմական ու օկուպացիոն տրիբունալների այն դատավճիռները, որոնք Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռի վրա են հիմնված:




























