Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ֆոնին Թուրքիայի դերը անշեղորեն աճում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ Անկարան Արեւմուտքի կողմից ընկալվում է որպես տարածաշրջանում «հավատարիմ շուն», որին միշտ կարելի է օգտագործել Կրեմլի դեմ: «Եվ Թուրքիան մեծ պատրաստակամությամբ ծառայում է արեւմտյան շահերին»,-ասել է Պապյանն ու հավելել. «Դա ակնհայտ է ինչպես Ղրիմի հարցում, այնպես էլ Սիրիայում զինված հակամարտության մասնակցության հարցում»:
Նշենք, որ Թուրքիան բազմիցս իր գործողություններով նպաստել է սիրիական ճգնաժամի խորացմանը:





























