Ուկրաինայի Գերագույն Ռադան խաղաղության եւ համաձայնության հուշագիր է ընդունել: Համապատասխան օրինագծի օգտին 252 ժողովրդական ներկայացուցիչներ են քվեարկել:
Հուշագրով ամրագրվում է, որ երկրի խորհրդարանը պետք է իշխանության ապակենտրոնացում ապահովող սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնի: Նաեւ նշվում է, որ Գերագույն Ռադան պարտավորվում է երկրի արեւելքում տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցների համաներման մասին օրենք ընդունել` վերջիններիս կողմից զենքի հանձման եւ գրավված վարչական շենքերի ազատման պայմանով:
Հուշագրում նաեւ նշվում է, որ «Վերին Ռադան ազգային բոլոր փոքրամասնությունների լեզվի, այդ թվում` ռուսերենի բարձր կարգավիճակ է երաշխավորում», հաղորդում է ՈւՆՆ-ն:
Հիշեցնենք` խաղաղության եւ համաձայնության հուշագրի նախագիծը ազգային միասնության կլոր սեղանի երկրորդ` Խարկովում տեղի ունեցած փուլի ընթացքում էր ներկայացվել:





























