Հայաստանի կառավարությունը պատրաստ է նվազեցնել ԱԱՀ տոկոսադրույքը հումքից եւ հիմնական միջոցներից: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստվում է աստիճանաբար հրաժարվել սահմանին ԱԱՀ գանձելու պրակտիկայից: «Մենք ձգտում ենք աստիճանաբար հեռանալ դրանից՝ ի շահ մեր բիզնեսի: Սկսում ենք հումքից եւ հիմնական միջոցներից»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ Կառավարությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, բայց բաց ու թափանցիկ: «Եթե տնտեսական աճի համար անհրաժեշտ լինեն միայն հարկային արտոնություններ ու դրամաշնորհներ, դրանք կլինեն, բայց միայն օրենքի շրջանակներում եւ բոլորի համար թափանցիկ»,-ասել է Աբրահամյանը: