Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել հակամենաշնրոհային օրենսդրությունը խստացնելու հնարավորությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը դեմ չէ լսել կառուցողական առաջարկները, ով էլ լինի դրանց հեղինակը:
Աբրահամյանը նշել է, որ շատ է խոսվում օրենսդրության փոփոխության մասին, ըստ որի գերիշխող դիրքրի խախտումների վերահսկողությունից պետք է անցում կատարել մենաշնորհների վերահսկողությանը: «Մինչեւ տարեվերջ մենք հետազոտություն կպատրաստենք, որը թույլ կտա մեզ ճիշտ որոշում կայացնել»,-ասել է Աբրահամյանը:
Նշենք, որ տնտեսական մրցակցությանը վերաբերող օրենսդրության ոլորտում Հայաստանը տեխնիկական աջակցություն է ստանում Ինդուստրիալ աջակցության գերմանական ընկերակցությունից (GIZ):





























