Ուկրաինան մտադիր է մայիսի վերջին հայց ներկայացնել Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ՝ ընդդեմ ռուսական «Գազպրոմի»: Այս մասին ասված է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի՝ Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ երկրների ղեկավարներին ուղղված դիմումում: Փաստաթուղթը տեղադրված է Ուկրաինայի կառավարության կայքում, հաղորդում է ЛIГАБiзнесIнформ-ը:
«Ստիպված ենք արձանագրել, որ ՌԴ կողմից վեճը կարգավորելուց հրաժարվելու դեպքում համապատասխան հայցը կփոխանցվի Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի քննարկմանը: «Գազպրոմի» կողմից գազի գինը մինչեւ 458 դոլար (հազար խմ-ի դիմաց-խմբ) հասցնելն անթույլատրելի է: Ուկրաինական կողմն առաջարկում է «Գազպրոմին» լրացուցիչ համաձայնագիր ստորագրել, որտեղ կնշվի, որ գազի գին է սահմանվում 268,5 դոլար, ինչպես եղել է 2014-ի առաջին եռամսյակում: Այդ համաձայնագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում Ուկրաինան կփակի պարտքը:





























