Հայաստանի խորհրդարանում մեկ մանդատով տեղերը «կլանում են» իշխանությունը: Այդ մասին մայիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով կուսակցության օրինագիծը Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ:

Ռուստամյանի խոսքով՝ մեկ մանդատով տեղերը վերածվել են որսի իշխանության տեղական ներկայացուցիչների համար, ովքեր հեշտությամբ այնտեղից խորհրդարան են գալիս ընտրություններից ընտրություններ: Այլընտրանքային թեկնածուների համար հնարավորություն չի մնում: Արդյունքում օիշխանությունը նախքան խորհրդարանական ընտրությունները երաշխավորում է 131 տեղից 41-ն իր համար:

Ինչպես նշել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նա առաջադրվում է գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ՝ սկսած 1991թ.-ից: «Այն մասին, թե ինչպես են անցկացնում թեկնածուներին, լավ գիտեմ: Դուք էլ գիտեք: Պարզապես դուրս գանք փողոց ու անվանենք 15 մենամանդատ պատգամվորի, ովքեր խորհրդարանում առանձնացել են ոչինչ չանելով: Կտեսենք, թե որքան մարդ է նրանց ճանաչում»,- հայտարարել է Մանուկյանը:

Իր հերթին անկուսակցական Էդմոն Մարուքյանը հակադարձել է, որ այդ դեպքում հասարակական, սակայն անկուսացկանա գործիչները դուրս կմնան քաղաքականությունից: «Մյուս կողմից , ոչ բոլորին են ճանաչում համամասնական ցուցակներից»,- հայտարարել է Մարուքյանը: Հաճախ կուսակցականներին գտնելը նույնքան դժվար է, որքան մենամանդատներին, հատկապես մարզերում, նշել է Մարուքյանը: «Այնտեղ կուսակցությունների գրասենյակներն ընտրություններից մի քանի ամիս առաջ են բացվում»,- նշել է Մարուքյանը:

Ռուստամյանը կարծքում է, որ ՀՅԴ առաջարկության թերություններին գերազանցում է այն, որ հանրապետական ընտրությունների ժամանակ  ընդդիմադիր կուսակցությունների հնարավորություններն ավելի շատ են: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ընտրողներին հնարավորություն տալ վարկանիշավորմամբ ազդել համամասնական ցուցակների վրա: