Ցուցակներում բարձր տեղերի համար պատգամավորության թեկնածուները խոշոր գումարներ են վճարում: Այդ մասին մայիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը  Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ ՀՅԴ ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ:

«Ոչինչ չի խանգարում մենամանդատ լավ պատգամավորին խորհրդարան անցնել: Եվ հակառակը, ոչինչ չի երաշխավորում, որ համամասնական ցուցակում առկա բոլոր խորհրդարանականները գործունյա կլինեն: Մենք գիտենք, թե ինչպես են կազմվում համամասնական ցուցակները: Որոշումները կայացնում է ղեկավարությունը, իսկ կուսակցության շարքային անդամները վերջնական ցուցակների մասին տեղեկանում են լրատվամիջոցներից: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդիկ խոշոր գումարներ են վճարում «օգնելու» համար որոշել , թե որ տեղով խորհրդարան կմտնեն: Սա վկայում է մեր քաղաքական դաշտի խնդիրների մասին: Մեզ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումների բաց քննարկումներ»,- հայտարարել է Ֆարմանյանը: