Շվեդիայի Մալմե քաղաքում այսօր` մայիսի 21-ին աֆղանացի փախստականների բողոքի ակցիան է մեկնարկել: Նրանցից շատերին առաջիկայում երկրից արտաքսում է սպառնում:

Ստացված տեղեկությունների համաձայն, ավելի քան 70 աֆղանացիներ, որոնց թվում կանայք եւ երեխաներ կան, 2013թ. վերջին ամիսներից փախստականներին հատկացված եկեղեցու շենքում են բնակվում: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, միգացիայի բաժնի աշխատակիցները նրանց ստիպում են արտաքսման համաձայնություն ստորագրել, հաղորդում է Afghanistan.ru-ն:

Նշվում է, որ ճամբարի բնակիչների մեծ մասը մտավախություն ունի, որ հայրենիք վերադառնալուն պես «Թալիբան» շարժման կողմից վրեժխնդրության է ենթարկվելու: Նրանք երկրի իշխանությունների կոչ են անում վերանայել իրենց ապաստան տրամադրելու մասին որոշումը: