Նիցցայի հիվանդանոցում վախճանվել է Էլեն Պաստորը՝ Մոնակոյի ամենահարուստ ընտանիքի գլխավորը:
Նրա վրա հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ 77-ամյա Էլեն Պաստորը Նիցցայում բուժման կուրս անցնող որդուն այցելելուց հետո պատրաստվում էր վերադառնալ: Հետդարձի ճանապարհին որսորդական հրացանով նրա մեքենայի վրա կրակ է բացել կողքով ընթացող մեքենայում գտնվող անհայտ անձը:
Նրան կոմայի վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ուշքի է եկել մահից մի քանի օր առաջ միայն:
Տարեց կնոջը սպանելու պատճառները անհայտ են: Պաստոր ընտանիքին է պատկանում երկրի անշարժ գույքի զգալի մասը: Ընտանիքի կարողությունը գնահատվում է 19 մլրդ եվրո:





























