Ռուսական «Գազպրոմն» ու չինական CNPC ընկերությունը Չինաստան գազ մատակարարելու պայմանագիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՉԺՀ այցի ընթացքում:
Պայմանագրի ընդհանուր արժեքը 400 մլրդ դոլար է, կնքվել է 30 տարով, հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Գազամատակարարումների ծավալը կկազմի տարեկան 38 մլրդ խմ:
«Նման պայմանագիր ոչ մի ընկերության հետ չկա», - ասել է նա:
«Սկզբունքային բոլոր հարցերը լուծված են», - Միլլերի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Չինաստանի հետ երկարաժամկետ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո «Գազպրոմի» բաժնետոմսերի արժեքն աճել է 2%-ով՝ հասնելով 148,55 ռուբլու:
Ռուսաստանն ու Չինաստանը նաեւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Արեւելյան երթուղով» բնական գազի մատակարարման մասին:





























