Նիգերիայի հյուսիս-արեւելյան գյուղերի մեկի ուղղությամբ անհայտ գրոհայինների կազմակերպած հարձակման արդյունքում առնվազն 30 խաղաղ բնակիչներ են զոհվել:
Գրոհի ենթարկված գյուղը Չիբոկ բնակավայրի հարեւանությամբ է գտնվում, որտեղից ընթացիկ տարվա ապրիլ ամսին «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը ավելի քան 200 դպրոցական աղջիկների էր առեւանգել, աֆրիկյան լրատվամիջոցներին վկայակոչելով հաղոդրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք` մայիսի 20-ին Պլատո նահանգի Ջոս քաղաքում կազմակերպված երկու պայթյունների արդյունքում 118 մարդ էր մահացել:





























