Ռուսաստանը բախվելու է ավելի խիստ պատժամիջոցների, եթե փորձի խափանել Ուկրաինայում նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ հանդիպումից հետո: «Եթե Ռուսաստանը նպաստի կիրակի կայանալիք ընտրությունների խափանմանը, մենք պետք է վճռական լինենք նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում»,-հայտարարել է Բայդենը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բայդենը նախկինում ասել էր, որ Վաշինգթոնում կարծում են, որ Ռումինիայի աջակցությունը առանցքային դեր կարող է խաղալ Ուկրանայում իրավիճակը կարգավորելու վրա:





























