Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարե է, որ Եվրամիությունը Ուկրաինայում աշխարհաքաղաքական հավակնություններ չունի:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում Բրյուսելը Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրում չէր ներառի բարեփոխումների եւ ժողովրդավարական արժեքների մասին դրույթները, այլ համաձայնագիրը կստորագրեր առանց պայմանների: Նա ընդգծել է, որ ԵՄ մոտեցումը Կիեւի հետ հարաբերություններում չի ենթադրում ընտրություն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ:
«ԵՄ շահերից է բխում, որ երկիրը, ինչպիսին Ուկրաինան է, լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ»,-ասել է Ռոմպեյը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին ԵՄ-ն Ուկրաինայի հետ ստորագրել է ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:





























