Տաջիկստանի Լեռնային Բադախշանի մարզկենտրոն Խորոգ քաղաքում հրաձգությամբ լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Ըստ ականատեսների՝  իրավապահ մարմինների աշխատակիցները կրակել են մեքենայի վրա:

Միջադեպի հետեւանքով զոհվել  է երկու մարդ, վիրավորների թիվը ճշտվում է: Ըստ այլ տվյալների՝ զոհերը երեքն են, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ չհաստատված տեղեկության՝ տուժածները մարզի քաղաքացիական  հասարակության ոչ պաշտոնական առաջնորդներ եւ ակտիվիստներ են:

Խորոգի գլխավոր հրապարակում հավաքվել են մեկուկես հազար զայրացած բնակիչներ: Ցուցարարները Դուշանբեից պահանջում են պատժել մեղավորներին:

Նշվում է, որ  փակվել է քաղաքի գլխավոր ճանապարհը, հնչում են կրակոցներ:

Տաջիկստանի ՆԳՆ-ն   հրաժարվում է պաշտոնական մեկնաբանություններից: