ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չինաստանի հետ կնքված գազի վաճառքի մասին պայմանագրի իրականացման քառամյա պլանը աշխարհի ամենախոշոր շինարարությունն է ենթադրում:
Նրա խոսքով, գազային պայմանագրի շրջանակում երկու երկրների կողմից իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ծավալը ավելի քան 70 մլրդ ԱՄՆ դոլար է կազմելու:
Ինչպես արդեն հաղորդվել է, ռուսական «Գազպրոմ» հոլդինգը եւ չինական CNPC կորպորացիան ռուսական գազի` ՉԺՀ մատակարարումների մասին պայմանագիր են կնքել: 30 տարով կնքված համաձայնագրի ընդհանուր գինը 400 մրդ ԱՄՆ դոլար է կազմում: Համաձայն փաստաթղթի, Ռուսաստանը պետք է տարեկան 38 մլրդ խ.մ. գազ մատակարարի Չինաստանին:




























