Ռուսական զորքերը ուկրաինական սահմանից հեռացնելու որոշումը այդ երկրում ընտրությունների անցկացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ցանկությամբ էր պայմանավորված: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել:
«Մեր զորքերն արդեն սահմանին չէին. որոշ ժամանակ առաջ տեղակայման վայրեր եւ պոլիգոններ վերադառնալու ցուցում էի տվել, իսկ հիմա էլ պաշտպանության նախարարությունը նրանց այնտեղից եւս հեռացնելու հրահանգ է ստացել», - ՌԻԱ-Նովոստիի վկայակոչմամբ, հիշեցրել է ՌԴ նախագահը:
«Մեր զորքերը պահում ենք այնտեղ, որտեղ ուզում ենք», - նշել է Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ գրանցված տեղաշարժը «լավ եղանակին նրանք (արեւմյան գործընկերները) կարող են տիեզերքից էլ տեսնել:
Ավելի վաղ Արեւմտյան գործիչներից մի քանիսը հայտարարել էին, թե ՌԴ զորքերի` ռուս-ուկրաինական սահմանից հեռացում չեն նկատել:
Ինչպես նախօրեին ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնվն էր հայտնել, Ռուսաստանն արդեն սկսել է Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններից զորքերի դուրսբերումը, բայց պատկերացում չունի, թե որքան է պետք դրանք հեռացնել, որպեսզի բավարար լինի Արեւմուտքի հանգստության համար:




























