Նիգերիայի կենտրոնում` Ջոս քաղաքում մայիսի 20-ին կազմակերպված երկու պայթյունների զոհերի թիվը, համաձայն վերջին տեղեկությունների, 162-ի է հասել: Այս մասին առողջապահական ոլորտի աղբյուրներն են հայտնում:
Ավելի վաղ 118 զոհերի մասին էր խոսվում:
«ՌԻԱ-Նովոստի» գործակալության զրուցակցի խոսքով, տուժածներից շատերը հիվանդանոցում` արյան կորստից են մահացել:
Հիշեցնենք` առաջին պայթյունը մարդաշատ շուկայի տարածքում էր հնչել, իսկ երկրորդը` հարեւանությամբ գտնվող հիվանդանոցի մոտ:
Արմատական խմբավորումներից եւ ոչ մեկը դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար:
Վերջին տարիներին Ջոսի քրիստոնեա եւ մահմեդական բնակչության միջեւ հաճախ են ընդհարումներ գրանցվում: Հարձակումներից մի քանիսին «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայիններն են մասնակցել:





























