Եգիպտոսի դատարանը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման 155 կողմնակիցների:
50 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ անցյալ տարվա օգոստոսին Մանսուր նահանգում նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո խռովություններին մասնակցելու մեղադրանքով:
100-ից ավելի մարդ դատապարտվել են 3-10 տարվա ազատազրկման, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Եգիպտոսի դատարանը «Մահմեդական եղբայրներ» շարժման 126 կողմնակիցների տասը տարվա ազատազրկման էր դատապարտել՝ Կաֆր էշ Շեյխ նահանգում խռովությունների ժամանակ բռնությունների մեղադրանքով:
Ապրիլի վերջին Եգիպտոսի դատարանը մահապատժի վճիռ էր կայացրել «Մահմեդական եղբայրներ» շարժման 683 անդամների նկատմամբ, այդ թվում նաեւ՝ իսլամիստական կազմակերպության առաջնորդ Մուհամեդ Բադիի: Նրանք մեղադրվել էին 2013թ. ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվելու համար, որի ժամանակ սպանվել էր մեկ ոստիկան:





























