Իտալիայի մերձափնյա պահպանության ծառայությունը վերջին երկու օրերին շուրջ 1000 անօրինական ներգաղթյալների է փրկել ջրից: Նրանցից 117-ը երեխաներ են եղել:

Ավելի քան 460 ներգաղթյալներ, որոնցից 37-ը` երեխաներ, Լամպեդուզա կղզու ափերի մոտ են փրկվել:

Մայիսի 19-ին եւս 488 ներգաղթյալի հնարավոր էր դարձել Սիցիլիայի ափերի մոտ փրկել:

Իրավապաշտպանների տվյալներով, 2014թ. կտրուկ աճել է այն անչափահաս անօրինական ներգաղթյալների թիվը, որոնք փորձում են առանց ծնողների եւ հարազատների ուղեկցության Իտալիա հասնել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: