Պարզվել է, ալկոհոլի ունակությունն այլ մարդկանց գրավիչ դարձնել, գիտական հիմնավորում ունի: Բրիսթոլի համալսարանի բրիտանացի գիտնականները մարդու գրավչությունը ալկոհոլի ազդեցության ներքո գնահատելու փորձ է անցկացրել:
Փորձի մասնակիցներին խնդրել են ալկոհոլ օգտագործելուց առաջ եւ հետո, տղամարդու, կնոջ եւ բնանկարի 20-ական լուսանկար դիտել:
Ստացված արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ քիչ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո հակառակ սեռի ներկայացուցիչներն ավելի գրավիչ են թվում, հաղորդում է «Kedem»-ը:
Այժմ գիտնականների խումբը նմանատիպ փորձ է անցկացնում ավելի իրական պայմաններում:





























