Շոտլանդացի դեռահասներն ամենածույլն են աշխարհում, ասվում է բրիտանացի գիտնականների հոդվածում:
Նման եզրակացության այդ գիտնականները եկել են հետազոտության արդյունքում, որի ժամանակ ուսումնասիրել են երեխաների ակտիվությունն Ավստրալիայում, Կանադայում, Կոլումբիայում, Անգլիայում, Ֆինլանդիայում, Գանայում, Իռլանդիայում, Քենիայում, Մեքսիկայում, Մոզամբիկում, նոր Զելանդիայում, Նիգերիայում, Շոտլանդիայում, Հարավային Աֆրիկայում եւ ԱՄՆ-ում:
Նոր Զելանդիայի եւ Մոզամբիկի երեխաները ամենաակտիվն են եղել, իսկ մյուս երկրներում մանկական ակտիվությունը բավական ցածր է եղել: Այդուհանդերձ, ամենածույլերի կոչմանը ակրող են հավակնել շոտլանդացիները, հաղորդումէ Gazeta.ru-ն:





























