Ռուսական մաֆիայի անդամները հերթական հանդիպման ընթացքում դադարեցրել են «Վլադիմիրսկի ցենտրալ» երգի հերոսի` «լեգենդար» Ալեքսանդր Սեւերովի` Սաշա Սեւերի գողական կարգավիճակը:
Հաղորդվում է, որ վերջերս տեղի ունեցած լայնածավալ «սխոդկան» «օրենքով գող» Սերգեյ Վոլկովն է վարել, որ քրեական շրջանակներում «Վոլչոկ» անունով է առավել հայտնի: Ի թիվս այլոց, հանդիպմանը ներկա են գտնվել գանգստերներ Յուրի Պիչուգինը (Պիչուգա) եւ Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վասկրես): Հիշյալ տեղեկությունը, իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրին վկայակոչմամբ, «Ռոսբալտ» գործակալությունն է տրամադրել:
Միջոցառման մասնակիցները ամենահայտնի սլավոնական մաֆիոզիներից մեկի` տասը դատվածություն ունեցող 55-ամյա Սաշա Սեւերի գողական լիազորությունները դադարեցնելու մասին որոշում են կայացրել: Հետաքրքրական է, որ Միխայիլ Կրուգի «Վլադիմիրսկի ցենտրալ» երգի նախնական տարբերակի կրկներգը մի հատվածը ոչ թե «վետեր սեվերնի» էր հնչում, այլ հենց` «Սաշա Սեւերնի»:
Գործակալության զրուցակցի հաղորդմամբ, «սխոդկայի» մասնակիցները նախատել են Սեւերին` գողական ավանդույթներին հրաժարվելու եւ մասնավորապես` հեռուստաալիքներին մի քանի հարցազրույցներ տալու համար: Վոլչոկը նաեւ դժգոհել է, որ Սեւերովը ընդհանուր գանձարանի գումարները կասկածելի նպատակներով է վատնում:





























