Ամերիկացի գիտնականները պնդում են` ֆիլմ դիտելիս մարդիկ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում:

Նրանք այդ եզրահանգման են եկել` հենվելով 18-30 տարեկան 159 մասնակիցներով հետազոտության արդյունքների վրա: Նրանցից 84-ը տղամարդ է եղել, 75-ը` կին:

Հետազոտության ընթացքում մասնակիցների համար մի քանի ֆիլմ է ցուցադրվել, այդ թվում` այնպիսի ժապավեններ, որտեղ ալկոհոլի օգտագործումը դրական լույսով է ներկայացվում:

Արդյունքում պարզվել է, որ նմանատիպ կադրերը մարդկանց մոտ խմելու ցանկություն են առաջացնում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելին, նույնիսկ երբ ալկոհոլի կիրառությունը բացասական երանգներով է մատուցվում, տղամարդիկ շարունակում են խմելու ակնհայտ ցանկություն դրսեւորել:

Ներկայումս գիտնականները փորձում են պարզել, թե սոցցանցերում ալկոհոլի մասին հիշատակումներն ինչպիսի արձագանք կարող են առաջացնել: