Մեր մտերիմներն ու մենք բոլորս պետք է նոր կանոններով ապրենք, մայիսի  21-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանը:

«Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ բիզնեսով զբաղվողներին օրինական դաշտ տեղափոխելու համար: Եվ երբ ասում եմ, որ կսկսենք մեր մտերիմներից, նշանակում է, որ բոլորս անխտիր պետք է նոր կանոններով ապրենք: Ահա մեր ընդհանուր նպատակը: Եվ, ըստ իս,  շատ ճիշտ նպատակը», - ընդգծել է Աբրահամյանը:

Ըստ նրա՝ այս գործընթացում ինքն ակնկալում է նաեւ լրագրողների աջակցությունը: «Եթե լսեք, որ ինչ-որ մեկի ընկերը,  բարեկամը, ծանոթը չի վճարում հարկերը, տեղեկացրեք մեզ: Մենք  կարձագանքենք նման հրապարակումներին, ինչպես եւ այն  ամենին, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը», - վստահեցրել է վարչապետը: