2024թ. խելացի էլեկտրոնային օգնականը մեր փոխարեն կորոշի, թե որտեղ կարելի է հանգստանալ: Այն կկարողանա մեր բառերն ու էմոցիաներն ընկալելով` համացանցից այնպիսի ճանապարհորդության մասին տեղեկատվություն քաղել, որի մասին դեո պետք է մտածել հասցնենք: Այսպիսի փորձագիտական կանխատեսմամբ են հանդես եկել ավիատոմսերի որոնման եւ ամրագրման ծառայության մադրիդցի մասնագետները:
Նրանց պատկերացմամբ, հաջորդ տասնամյակի ընթացքում հանգստի մեկնել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է էլեկտրոնային տուրիստական գործակալ ունենա, որն անընդհատ լավագույն առաջարկները կփնտրի ինտերնետում:
Նաեւ այնպիսի տեխնոլոգիաներ կլինեն, որոնց օգնությամբ ցանկացած պահի եւ ցանկացած վայրում կարող ենք աչքի առաջ որպես պոտենցիալ հանգստավայր ընտրված տեղանքի հոլոգրաֆիկ քարտեզը տեսնել:
2024թ. մեծ հեղինակություն կվայելեն վիրտուալ ճանապարհորդությունները, բայց ոչ որպես իրականի փոխարինող, այլ ընդամենը` գովազդի տեսքով: Այդ դեմո-ճանապարհորդությունների ընթացքում շոշափելիքի զգացումներ կփոխանցվեն: Հանգիստը փորձարկող զբոսաշրջիկը կարող է հյուրանոցի մահճակալին «նստել» կամ նույնիսկ` «ծով մտնել»:




























