Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարվել է Գորիսի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործադրվող ճնշումների մասին լուրերը մեկնաբանել: «Ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել մի բան, որի մասին ոչինչ չգիտեմ», - հավելել է նա:
«Իմ կողմից ոչ մի ճնշում չի եղել, եւ ինձ համար մեկ է` թե ում կընտրի Գորիսի ժողովուրդը», - հայտարարել է վարչապետը:
Հիշեցնենք, որ մի քանի օրից Գորիսում պետք է քաղաքապետի ընտրություններ անցկացվեն: Թեկնածուներից մեկը Արա Բուդաղյանն էր` 2013թ. հունիսին Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը: Որոշ ժամանակ անց նա Սյունիքի ներկայիս մարզպես Վահե Հակոբյանի հովանավորությունը վայելող, երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել եւ ինքնաբացարկ հայտարարել: Սակայն նույն օրը Կարապետյանը եւս ինքաբացարկ էր ներկայացրել: Այսպիսով, քաղաքը Սուրեն Խաչատրյանի աջակցությունը վայելող Վաչագան Ադունցին է տրվել:





























