ՀՀԿ-ն կարող է համագործակցել այլ ուժերի հետ, նույնիսկ եթե նրանք հաստատակամ «ոչ» ասեն կառավարության ծրագրին: Այս մասին մայիսի 21-ին լրագրողներին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն  է հայտնել: Նրա խոսքով, նույնիսկ եթե խորհրդարանի մնացյալ 5 քաղաքական ուժերը դեմ քվեարկեն կառավարության ծրագրին, դրանով համագործակցության եզրերը չեն սպառվում: 

Հարցին ի պատասխան, թե արդյոք այդ բոլոր ուժերի` կառավարության ծրագրին «դեմ» քվեարկումը ուրիշ ոչինչ չի հուշելու իրեն, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Ոչ: Կարեւորը ազնիվ աշխատելն է»:

Հայաստանի կառավարության նոր ծրագրի` երեկ` մայիսի 19-ին մեկնարկած քննարկումն Ազգային Ժողովում այսօր ավարտվել է: