Թայվանի մայրաքաղաք Թայբեյի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղեւորների վրա՝ սպանելով երեք հոգու:

Չարագործը նաեւ վնասվածքներ է հասցրել եւս 16 ուղեւորի, ոմանց տեղափոխել են հիվանդանոց:

Հարձակումը տեղի է ունեցել հարավարեւմտյան արվարձանի մետրոպոլիտենում: Դեպքի վայր հասած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել տղամարդուն: Նախնական տվյալների համաձայն՝ կասկածյալը ոչ սթափ վիճակում է գտնվել, հաղորդում է «Polit.ru»-ն:

Ոստիկանությունը հարձակման փաստի առթիվ քննություն է վարում:

Մեկ օր առաջ Չինաստանում դպրոցականների վրա դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով ութ երեխա էր տուժել: Ինչպես հաղորդել են Մաչենգ քաղաքի իշխանությունները, հարձակվողը 35-ամյա տղմարդ էր, ում միջադեպից քիչ անց ձերբակալել են: Ոստիկանությունը պարզում է միջադեպի դրդապատճառները: Տուժած երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: