Երկկողմ բանակցություններ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ այսօրվա դրությամբ անհնարին են: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Նիկոլաեւում «Ազգային միասնության երրորդ կլոր սեղանի» ընթացքում:
Նրա խոսքով, Ռուսաստանը ռազմական ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի դեմ, խախտել է միջազգային իրավունքը, ոչնչացրել եվրոպական անվտանգության համակարգը, նաեւ «թքել է կազմակերպության կանոնադրության վրա, որտեղ Ուկրաինան եւ Ռուսաստանը հիմնադիրներ են (ՄԱԿ), հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Վարչապետի խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենալու համար Ուկրաինան առաջարկում է նախ վերականգնել այդ հարաբերությունները քառակողմ ձեւաչափով: ««Իսկ հետո կտեսնենք: Խոսքերի վրա վստահություն չկա, էլ չասած, որ Ռուսաստանը խախտել է ստորագրված պայմանավորվածությունները»,- ասել է Յացենյուկը՝ Ռուսաստանին կոչ անելով հավատարիմ մնալ երկկողմ պայմանագրերի դրույթներին:





























