Հայաստանի մաքսատներում ապրանքների ինքնուրույն հայտարարագրման համար լավ պայմաններ են ստեղծվել: Այս մասին մայիսի 21-ին խորհրդարանում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է հայտնել:
Միեւնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ մաքսային գործակալների ինստիտուտի վերացումը, կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված, դեռեւս հնարավոր չէ: «Մաքսատները, հնարավորության սահմաններում, ձեռնպահ են մնում նրանց ծառայություններից», - նշել է նախարարը:
Այդուհանդերձ, ինքնուրույն հայտարարագրման համար բոլոր պայմանները ստեղծված են: «Կարող եք ինքներդ մաքսակետեր գնալ ու տեսնել. այդ նպատակով նույնիսկ մի քանի ընթացակարգեր ենք պարզեցրել», - հայտարարել է Գագիկ Խաչատրյանը:




























