Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկտների հետ կարող է շրջանառության հարկի նվազեցման հնարավորությունները քննարկել: Այս մասին մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշել է, որ վերջերս հանդիպում է ունեցել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: «Մենք ասացինք, որ իրենց առաջարկություններին ենք սպասում: Ինչպես որ արդեն հայտարարել ենք, փոքր եւ միջին բիզնեսին ոչ թե որպես հարկատու ենք դիտարկում, այլ ավելի շուտ` որպես աշխատատեղ ստեղծող: Բայց մի պայմանով` հարկավոր է հստակ սահմանազատել, թե ինչ է նշանակում «փոքր եւ միջին բիզնես», - ընդգծել է վարչապետը:
Հիշեցնենք` ներկայումս ԱԱՀ վճարողի տարեկան շրջանառության շեմը 58,35 մլն դրամն է համարվում: Ձեռնարչատիրական շրջանակներում այն մինչեւ 30 մլն դրամ իջեցնելու հարցն է քննարկվում:





























