Դոնեցկի ժողովրդական հանրապետության գրոհայինները սկսել են ոչնաչցնել քրեական հեղինակություններին, որոնք հրաժարվում են ֆինանսավորել անջատողականներին, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ն:
«Այո, մայիսի 21-ին Կազեննի տորեց գետում տեղի իրավապահները գտել են Ռոբերտ Մելոյանի մարմինը, որին իրավապահները համարում էին տեղի «զոն նայող»:
Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մելոյանին սպանել են գրոհայինները, քանի որ նա հրաժարվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել անջատողականներին»,-ասել է գործակալության զրուցակիցը:




























