Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է 22 հազար եվրո փոխհատուցում վճարի Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին:

Որոշման համաձայն՝ Ադրբեջանի դատարանները խախտել են Իլգար Մամեդովի՝ Մարդու իրավունքների կոնվենցիայի 5.1 եւ 5.4 (ազատության եւ անվտանգության իրավունք), 6.2 (անմեղության կանխավարկած), 18 ( ազատությունների անհիմն սահմանափակում) հոդվածներով նախատեսված իրավունքները:

Նշենք, որ ընդդիմադիր Իլգար Մամեդովը կալանավորվել էր 2013թ.  հունվարի 23-24-ին Իսմայիլում խռովություններ կազմակերպելու մեղադրանքով: Այս տարվա մարտին Մամեդովը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային խռովություններ կազմակերպելու մեղադրանքով: