Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը, մայիսի 21-ին, Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի «Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի» գործողությանը եւ «Վճռական աջակցություն» ձեւաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձեւաչափով հերթական նիստերին:

Նիստերի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, Աֆղանստանի անվտանգության ուժերի կարիքներին, «Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի» վերատեղակայման ժամանակացույցին, ինչպես նաեւ «Վճռական աջակցություն» առաքելության օպերատիվ պլանի մշակման ընթացքին, նախնական օպերատիվ պատրաստականության ժամանակացույցին, ռազմավարական հաղորդակցություններին, առաքելության մեկնարկի իրավական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր: