Աֆղանստանի Ղազնի նահանգի համանուն քաղաքի տարածքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով տուժել է ինը մարդ:

Պայթուցիկն ամրացված է եղել հրապարակի հարեւանությամբ կայանած հեծանիվին:

Պայթյունի ժամանակ տարբեր աստիճանի բազմաթիվ վնասվածքներ են ստացել Աֆղանստանի ազգային բանակի երեք զինծառայող եւ վեց խաղաղ բնակիչ, որոնց շարքում նաեւ կին է եղել, փոխանցում է Аfghanistan.ru-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին զոհվել էր երկու մարդ, 30 մարդ էլ  վիրավորվել էին Աֆղանստանի հյուսիսային Ֆարյաբ նահանգում հզոր պայթյունի հետեւանքով: Պայթուցիկը հավանաբար գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը: