«Իմ կարծիքով, յուրաքանչյուր մահ կամ մահվան հանգեցրած իրադարձություն, ողբերգություն է: Դա մեկ անգամ եւս հաստատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ եղանակով»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ մեկնաբանելով մայիսի 22-ին սահմանին տեղի ունեցած միջադեպը:

Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ, Մորնինգսթարը ափսոսանք է հայտնել, որ հրադադարի պայմաններում մարդիկ են զոհվում: «Մենք պետք է ամեն ինչ անենք, ինչ մեր ուժերից է, հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է ասեն իրենց խոսքը: Մենք պետք է աշխատենք, որ հասնենք խաղաղ պայմանագրի կնքմանը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ շփման գծում ադրբեջանական կողմը դիվերսիա էր նախաձեռնել գիշերը, սակայն ետ էր շպրտվել՝ տալով առնվազն երեք վիրավոր: