Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիա այցելության պատրաստվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ողջամտության կոչ է արել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Passauer Neue Presse-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ մայիսի 24-ին Գերմանիայի Քյոլն քաղաք ժամանող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված հարցին։

Անգելա Մերկելը նշել է, թե հուսով է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ Քյոլն կատարելիք այցի ժամանակ պատասխանատվության գիտակցումով իրեն կդրսեւորի՝ շեշտելով, թե նախորդ տարիներին Քյոլն եւ Բեռլին կատարած այցերի ժամանակ Էրդողանն իրեն դրա հակառակն է իրեն դրսեւորել։