Ուկրաինայի արեւելյան շրջաններում վերջին օրերին ածխարդյունահանման ոլորտի ձեռնարկությունների պահպանության տակ չգտնվող ստորաբաժանումների ուղղությամբ իրականացվող զինված հարձակումները հաճախակի բնույթ են ստացել: Այս մասին երկրի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությանը վկայակոչելով ՈւՆՆ գործակալությունն է հայտնում:

Մայիսի 22-ին Լուգանսկի մարզի Լիսիչանսկ քաղաքում հերթական հարձակման զոհ են դարձել «Լիսիչանսկուգոլ» ընկերության հինգ ստորաբաժանումներ:

Հարձակման արդյունքում հանքահորերում իրականացվող արդյունաբերական գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Մի քանի երիտասարդներ, զենքի գործարդմամբ սպառնալով, պայթուցիկ նյութեր են պահանջում:

«Նրանց գործողություններում ծանր քրեական հանցագործության բոլոր հատկանիշները կան», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը Ուկրաինայի անվտանգության ծառայությանն է դիմել` անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու խնդրանքով: