«Դոնբաս» տարածքային պաշտպանության կամավոր գումարտակի անդամները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մարզի Վոլոդարյան շրջանի բոլոր վարչական հաստատություններն ու շրջանային վարչակազմի շենքից վեր Ուկրաինայի պետական դրոշը ծածանել:  Այս մասին գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոյին վկայակոչելով «PressOrg» գործակալությունն է հայտնում:

Ի տարբերություն այլ շրջանների, այստեղ «Դոնբաս» գումարտակի ներկայությունը տեղաբնակների կողմից ողջունվել է: Կազմակերպված հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախագահական ընտրությունների անվտանգության ապահովման վերաբերյալ:

Այս պահին շրջանում գումարտակի հերթապահ ստորաբաժանումն է գործում:

«Մարիուպոլում եւս «Դոնբաս» գումարտակի ստորաբաժանումներն իրենց մասնակցությունն են բերել հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը: Ողջ Արեւմտյան Դոնբասը ուկրաինական իշխանությունների եւ գումարտակի վերահսկողության տակ է գտնվում: Եկել է Դոնեցկի հերթը», - գրել է Սեմենչենկոն Facebook-ի իր էջին:

Բացի այդ, գումարտակի ղեկավարը վերջնաժամկետ է ներկայացրել մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որոնք խախտել են Ուկրաինայի ժողովրդին հավատարիմ մնալու երդումը. նրանք պետք է վայր դնեն զենքը եւ հեռանան մարզի տարածքից, այլապես ոչնչացման վտանգի առաջ են կանգնած: