Ղրիմում «Օդեսայի ազատագրման կոմիտե» կձեւավորվի: Այս մասին այսօր` մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսին էմիգրացիայի մեջ գտնվող մի քանի օդեսացիներ են հայտարարել` քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Վասիլեւը, մարզային խորհրդի անդամ Ալեքսեյ Ալբուն եւ «Օդեսական դրուժինայի» ղեկավար Դմիտրի Օդինովը:

«Հնարավորություն չունենալով ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալել Կիեւի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մենք` Օդեսայի դիմադրության մասնակիցներս, ստիպված ենք էմիգրացիայում կենտրոնի ձեւավորման մասին որոշում կայացնել», - Allcrimea.net-ի վկայակոչմամբ, հայտարարել են մամուլի ասուլիսի մասնակիցները:

«Օդեսայի ազատագրման կոմիտեի» հիմնական նպատակը տարածաշրջանը Կիեւի անօրինական իշխանություններից ազատելու մեջ է կայանում», - հայտարարել է Վասիլեւը: