Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանին ռուսական գազ գնելու հնարավորությունը, այլ ոչ թե ԵՄ հետ Ուկրաինայի արեւմտյան սահմանին, ինչպես որ տեղի է ունենում գոյություն ունեցող սխեմային համաձայն: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էթինգերի մամուլի քարտուղար Սաբին Բերգերը:
«Եվրոպական ընկերությունների կողմից արեւելյան Ուկրաինա գազի մատակարարման կետի փոփոխությունը կոմերցիոն գործ է, ուստի այն պետք է քննարկեն իրենք ընկերությունները: Սակայն մենք համարում ենք, որ հնարավոր է ու հարկավոր է նման գաղափարի իրականացման հնարավորությունը»,- ասել է Բերգերը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Այս պահին «Գազպորմն» իր գազը վաճառում է եվրոպական ընկերություններին Ուկրաինայի արեւմտյան սահմանին, որտեղ այն անցնում է եվրոպական ներդրող ընկերությունների սեփականության ներքո, եւ վճարում է Ուկրաինային նրա տարածքով գազի տրանզիտի դիմաց: Կիեւը պնդում է, որպեսզի եվրոպական ընկերությունները գազը գնեն Ուկրաինայի արեւելյան սահմանին եւ իրենք վճարեն Ուկրաինային տրանզիտային միջոցները:





























