Ռազմա-վիրական ճանապարհը, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի հետ, փլվածքի պատճառով մեկուկես ամիս փակ կլինի, հայտնել են «վերին լարս» անցակետում:  

Փրկարարներին անհրաժեշտ է մաքրել մոտ 1 մլն խմ ցեխ: Մայրուղու մաքրումը, ըստ մասնագետների, կշարունակվի 1-1,5 ամիս: Այդ ողջ ընթացքում Վերին Լարս անցակետը փակ կլինի: Տվյալ ուղղությամբ շրջանցիկ ճանապարհ անցկացնել հնարավոր չէ, հաղորդում է Ossetia.tv-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի էր ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Հայաստանի 11 քաղաքացիների փրկարարները դուրս էին բերել: